«Թվին Փիքսի» երրորդ եթերաշրջանը՝ 2017-ի լավագույն սերիալ 5 դեկտեմբերի 2017 - 16:44 AMT PanARMENIAN.Net - 2017-ին եթեր դուրս եկած լավագույն սերիալների ցանկը գլխավորել է «Թվին Փիքսի» երրորդ եթերաշրջանը: Վարկանիշը կազմել է Vulture պորտալը: Սերիալի շարունակության ռեժիսորն է Դևիդ Լինչը, որը նաև նախորդ եթերաշրջանների ռեժիսորն էր: Երրորդ եթերաշրջանը բաղկացած է 18 էպիզոդից և պատմում է օրիգինալ սերիաների իրադարձություններից 25 տարի անց կատարվող դեպքերի մասին: Երկրորդ հորիզոնականում է «Լքվածները» ֆանտաստիկ սերիալի նոր եթերաշրջանը, որը պատմում է մի աշխարհի մասին, որից հանկարծակի անհետացել է ավելի քան 100 մլն մարդ: Եվ երրորդ հորիզոնականում է միայնակ մոր մասին պատմող «Որը բարին է՝ դա է կատարվում» դրամատիկ կատակերգությունը, որի նույնպես երրորդ եթերաշրջանն է նկարահանվել, գրում է Lenta.ru-ն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ The Independent-ը որոշել է բոլոր ժամանակների լավագույն սուրբծննդյան ֆիլմը: Դա ամերիկացի ռեժիսոր Բիլլի Ուայլդերի «Բնակարան» (The Apartment) ֆիլմն է, որը էկրան է բարձրացել 1960-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ-ն ականազերծում է Կիրանցը, ՆԳՆ–ն ուժեղացրել է ծառայությունը Նշվում է, որ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում |