Կիևում ձերբակալվել է Միխայիլ Սահակաշվիլին 5 դեկտեմբերի 2017 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին ձերբակալվել է Կիևում: Հատուկ նշանակության ուժերը հանել են նրան շենքի տանիքից, ուր Սահակաշվիլին բարձրացել էր՝ փախուստի դիմելով խուզարկության եկած իրավապահներից: Ավելի վաղ Միխայիլ Սահակաշվիլին քաղաքական ապաստան էր խնդրել Ուկրաինայից: Դեկտեմբերի 5-ի առավոտյան Ուկրաինայի ազգային անվտանգության «Ալֆա» հատուկ ջոկատի անդամները ներխուժել են ընդդիմադիր «Նոր ուժերի շարժման» նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի բնակարան՝ կոտրելով դուռը: Նրա կողմնակիցները հայտարարել են, որ իշխանությունների գործողություններն ապօրինի են, հայտնում է ՏԱՍՍ-ը: Սահակաշվիլիին ձեռնաշղթաներով են դուրս բերել, նրա կողմնակիցները փորձել են խանգարել իրավապահներին, սակայն չի հաջողվել: Ըստ ներկայացված մեղադրանքի, Սահակաշվիլիին 3-5 տարվա ազատազրկում է սպառնում, մինչդեռ նրա փաստաբաններից մեկը հայտարարել է, որ ոչ մի փաստաթուղթ Սահակաշվիլիին չի ներկայացվել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ուկրաինան Վրաստանից հարցում է ստացել Միխայիլ Սահակաշվիլիի հետախուզման, կալանավորման և արտահանձնման վերաբերյալ: մեղադրվում է Վրաստանի ՔՕ 4 հոդվածով: Նրան կասկածում են այլ անձի գույքը յուրացնելու, հափշտակելու կամ տիրանալու մեջ, ինչպես նաև ծառայողական լիազորություններն ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |