«Ֆիլիպ Մորիսը» գիտահետազոտական կենտրոն կհիմնի Պոլիտեխնիկում

«Ֆիլիպ Մորիսը» գիտահետազոտական կենտրոն կհիմնի Պոլիտեխնիկում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և «Ֆիլիպ Մորրիս Արմենիա ՍՊԸ»-ն ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է Հայաստանում «Ֆիլիպ Մորրիսի» գիտական և կրթական հետազոտություններ (R&D) իրականացնող կենտրոն ստեղծել:

Կենտրոնը Պոլիտեխնիկի հետ գործակցությամբ կիրականացնի հետազոտական աշխատանքներ, կմշակի կրթական ծրագրեր:

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Նատալիա Մայորովայի խոսքով՝ կենտրոնը հնարավորություն կտա հայ երիտասարդներին ոչ միայն իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ, այլև գործակցել համաշխարհային հեղինակություն վայելող ավելի քան 400 գիտնականի հետ:

«Ընկերությունը կընդլայնի իր գործունեությունը Հայաստանի գիտահետազոտական ոլորտում՝ հաշվի առնելով երկրի գիտական, տեխնոլոգիական փորձառությունն ու ներուժը», - ասաց Նատալիա Մայորովան։

ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի խոսքով՝ կենտրոնը հայաստանյան իրականության մեջ բուհ-գործատու գործակցության լավագույն օրինակներից է:

«Ծրագիրը նոր սերնդի լաբորատորիաների ստեղծման հիմք է դառնալու, այն հնարավորություն կտա նաև համտեղ աշխատել կրթական մրցունակ ծրագրերի մշակման շուրջ», -ասաց Մարուխյանը:

«Մեզ համար մեծ պատիվ է Պոլիտեխնիկական համալսարանի հետ գործակցելը: Տպավորված ենք Հայաստանի գիտական ներուժով, և սա է պատճառը, որ որոշեցիքն ներդրումներ անել այստեղ: Վստահ ենք, որ այս գործակցությունից կշահի ինչպես բուհը, այնպես էլ հանրությունը», - ասաց ընկերության արտադրանքի հետազոտության և ՄՍ գծով տնօրեն Լուկա Ռոսսին:

«Ֆիլիպ Մորիս» ընկերության գիտահետազոտական կենտրոններ են տեղակայված Շվեյցարիայում և Սինգապուրում: Կենտրոններում ներկայումս կատարվում են հիմքային ու կիրառական հետազոտություններ քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի, մաթեմատիկայի, ինժեներության, թերմոդինամիկայի և այլոլորտներում։

«Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ»-ը միջազգային ծխախոտային առաջատար ընկերություն է, որի արտադրանքը վաճառվում է մոտ 180 երկրում: Ընկերությանը պատկանում է 56 արտադրող գործարան՝ տեղակայված աշխարհի 33 երկրում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---