Հայաստանը դեռեւս չի պատրաստվում ճանաչել Կոսովոյի անկախությունը25 փետրվարի 2008 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը դեռեւս չի պատրաստվում ճանաչել Կոսովոյի անկախությունը: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, տվայլ հարցը քննարկվում եւ որոշումը կհրապարակվի երկրի համար հարկ եղած ժամանակ: Միեւնույն ժամանակ, ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ անկախություն տրամադրելով Կոսովոյին, միջազգային հանրությունը խախտել է իրավական նորմերը, միեւնույն ժամանակ, մոռանալով Լեռնային Ղարաբաղի մասին: «Լեռնային Ղարաբաղին, ի տարբերություն Կոսովոյի, ոչ ոք անկախություն չի տրամադրել, Ղարաբաղն ինքն է նվաճել այն: Դրանում է երկու հակամարտությունների գլխավոր տարբերությունը»,-ասել է Օսկանյանը: Հիշեցնենք, որ Կոսովոյի խորհրդարանը 2008 թվականի փետրվարի 17-ին քվեարկել է երկրամասի անկախությունը ճանաչող հռչակագրի օգտին: Հռչակագրի ընդունման օգտին են քվեարկել խորհրդարանի 109 պատգամավորներ: Սերբերի ներկայացուցիչները, որոնք 10 տեղ ունեն խորհրդարանում, այդ արարողությանը ներկա չեն եղել: Կոսովոյի անկախությունն արդեն իսկ ճանաչել են ԱՄՆ-ն եւ մի շարք եվրոպական պետություններ, որոնց հետ Սերբիան խզել է դիվանագիտական հարաբերությունները: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |