
Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ազատվել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Բաղմանյանը պաշտոնից ազատվելու զեկուցագիր էր ներկայացրել` Սարգսյանի հորդորով: Նախարարի խոսքերով, պատճառն աշխատանքային պարտավորությունները չկատարելը: