Թրամփը մտադիր է Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչել 6 դեկտեմբերի 2017 - 11:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչել: Այդ մասին նա կհայտարարի դեկտեմբերի 6-ին, հայտնել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան: Ըստ նրա, նման քայլը «ինչպես պատմական, այնպես էլ ներկա իրողության ճանաչում» կլինի: Ինչպես ասել է պաշտոնյան, Թրամփը քննարկել է այդ որոշումը Մերձավոր Արևելքի երկրների ղեկավարների հետ, ինչպես նաև ստացել է պաղեստինա-իսրայելյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող արտերկրի առաջնորդների հավանությունը: Սպիտակ տանն ասել են, որ Երուսաղեմի վերաբերյալ որոշումը չի փոխում ԱՄՆ քաղաքականությունը Իսրայելի սահմանների հարցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Պաղեստինցիները պահանջում են, որ երկու ինքնիշխան պետությունների սահմաններն անցնեն այն բնագծով, որը կար մինչև 1967թ. Վեցօրյա պատերազմը` տարածքների հնարավոր փոխանակմամբ: Նրանք հուսով են սեփական պետությունը ստեղծել Հորդանանի Արևմտյան ափին և Գազայի հատվածում, իսկ Արևելյան Երուսաղեմը մայրաքաղաք դարձնել: Իսրայելը հրաժարվում է վերադառնալ 1967թ. սահմաններին, առավել ևս կիսել արաբների հետ Երուսաղեմը, որն արդեն իսկ հայտարարված է հավերժ և անբաժան մայրաքաղաք: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |