11 ամսում ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է մոտ 22%-ով

11 ամսում ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է մոտ 22%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 2,347 մլն մարդ, որը 21,8%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը 2016-ի նոյեմբերի համեմատ աճել է 13%-ով՝ կազմելով 193.173 մարդ: «Զվարթնոց» օդանավակայանում անցնող տարվա 11 ամսվա ընթացքում բեռնափոխադրումը կազմել է 20.573 տոննա ապրանք, որը 29.8 %-ով գերազանցում է 2016-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017-ի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 18.7%-ով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---