Georgian Airways-ի օդաչու Նադեժդա Բենքլյանին պարգևը հանձնել է NASA-ի աստղագնացը

Georgian Airways-ի օդաչու Նադեժդա Բենքլյանին պարգևը հանձնել է NASA-ի աստղագնացը

PanARMENIAN.Net - Վրաստանի քաղավիացիայի միակ կին օդաչուն՝ 25-ամյա Նադեժդա Բենքլյանը, պարգևատրվել է ԱՄՆ դեսպանության կողմից՝ «Կնոջ առաջնորդության և արիության համար»: Պարգևը նրան հանձնել է NASA-ի աստղագնաց Հայդի Փայփերը:

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Վրաստանի ավիացիոն համալսարանում, որտեղ սովորել է Բենքլյանը:

«Սա մեծ պատիվ է ինձ համար, առավել ևս, որ պարգևը նման հայտնի անձնավորություն է հանձնում: Ես ուղղակի հիացած եմ նրանով: Դա մի աներևակայելի զգացողություն է, երբ այդպիսի մարդը հիանում է քեզանով: Պարզվում է, նա էլ է ժամանակին ցանկացել օդաչու դառնալ, բայց տեսողական խնդիրների պատճառով չի կարողացել»,-ասել է Բենքլյանը, հայտնում է «Sputnik-Գրուզիան»:

Նադեժդա Բենքլյանը Georgian Airways ավիաընկերության օդաչու է: Սերն ավիացիայի հանդեպ աղջիկը ժառանգել է հորից, որը ևս օդաչու է եղել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---