Շարմազանովը՝ Լիտվայի դեսպանին. Արցախն անկախ լինելու նույնքան իրավունք ունի, որքան ՀՀ-ն և Լիտվան 6 դեկտեմբերի 2017 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի կազմել՝ հանրաքվեով անկախանալով ԽՍՀՄ փլուզումից առաջ, Արցախն անկախ լինելու նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը և Լիտվան, քանի որ ԽՍՀՄ-ից անջատվել և անկախություն է հռչակել նույն իրավական հիմքերով: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ հանդիպմանը: Էդուարդ Շարմազանովը փաստել է, որ Լիտվան առաջին երկիրն է, որը ճանաչել է ՀՀ անկախությունը, և միակը Մերձբալթյան երկրներից, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ-լիտվական երկկողմ հարաբերություները և նշել, որ առաջիկայում պատրաստվում է պաշտոնական այցով լինել Լիտվայում: Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նոյեմբերի 24-ին Հայաստանի և ԵՄմիջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ արձանագրելով, որ Հայաստանը միակ երկիրն է, որն անդամակցում է ԵՏՄ-ին և համաձայնագիր ստորագրում Եվրոպական միության հետ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի խոսքով՝ Հայաստանը կարող է հուսալի կամուրջ դառնալ ԵՏՄ և ԵՄ անդամ երկրների միջև, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: ՀՀ-ում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը շնորհավորել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ և Լիտվա-Հայաստան հարաբերությունները որակել օրինակելի: Նա նշել է, որ Հայաստանը ԵՏՄ անդամ միակ երկիրն է, որի հետ Լիտվան մեծացրել է արտահանման ծավալները: Դեսպանի խոսքով՝ թեև մեծ չեն ապրանքաշրջանառության ցուցանիշները, սակայն մեծ է թե ներուժը, թե համագործակցելու ցանկությունը: Էրիկաս Պետրիկասն անդրադարձել է տնտեսության, մշակույթի, կրթության բնագավառներում հայ-լիտվական համագործակցության ձեռքբերումներին և ուրախությամբ նշել, որ Լիտվան Արևելյան գործընկերության անդամ երկրների շարքում մեծ տեղ է հատկացնում հենց Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը:Դեսպանն ուրախությամբ է անդրադարձել Հայաստանում լիտվական համայնքի ստեղծմանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |