ԶԼՄ. Մխիթարյանը կարող է փոխանակումով «Ինտեր» տեղափոխվել 7 դեկտեմբերի 2017 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է փոխանակումով «Ինտեր» տեղափոխվել: «Մանչեսթեր Յունայթեդը» շահագրգռված է ձեռք բերել պորտուգալական «Ինտերի» կիսապաշտպան Ժոաու Մարիուին, գրում է The Sun-ը Corriere dello Sport-ի վրա հղումով: Նշվում է, որ «Ինտերն» առաջարկում է իր ֆուտբոլիստին փոխանակել Խուան Մատայի հետ: Իսպանացու պայմանագիրը «սատանաների» հետ ավարտվում է 2018-ին, սակայն ՄՅՈւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի ցանկանում հրաժեշտ տալ Մատային և նրա հետ պայմանագիրը կարող է ևս 1 տարով երկարացվել: Խուան Մատայի փոխարեն գործարքում կարող է ընդգրկվել Հենրիխ Մխիթարյանը, որի բախտը «Մանչեսթեր Յունայթեդում» վերջերս չի բերում: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք էր հայտնել որ Մխիթարյանը նահանջել է ընթացիկ խաղաշրջանում որակի առումով: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |