Ընդդիմադիր շարժմանն են միացել Հայաստանի Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության աշխատակիցները

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր շարժմանը միացել են Հայաստանի Առեւտրի եւ տնտեսական զարգացման բարձրաստիճան ներկայացուցիչներ: Մասնավորապես, ընդդիմությանն են միացել ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման Առեւտրի համաշխարհային կազմակերպության եւ ԵՄ-ի հետ համակարգման վարչության պետ Վահագն Ղազարյանը, միջպետական եւ միջազգային հարաբերությունների վարչության պետ Զոհրաբ Հավհաննիսյանը, ոսկերչության եւ ակնագործության գործակալության փորձագետ Արման Սարուխանյանը: Նրանք հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ իրենք ակնկալում էին եվրոպական եւ միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրությունների անցկացում, սակայն խաբվեցին իրենց սպասումներում: Այդ պատճառով Առեւտրի նախարարության ներկայացուցիչները որոշել են միանալ ընդդիմադիր շարժմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---