Հրանտ Մելքումյանը՝ Լոնդոնի մրցաշարի միանձնյա առաջատար 8 դեկտեմբերի 2017 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող շախմատիստ Հրանտ Մելքումյանը Chess Classic FIDE OPEN շախմատի գերհզոր մրցաշարի 7-րդ տուրում սպիտակներով հաղթել է անգլիացի գրոսմայստեր Ջոնաթան Հոուկինսին՝ դառնալով միանձնյա առաջատար: Շախմատիստն այժմ ունի 6,5 միավոր: Դեկտեմբերի 8-ին կայանալիք նախավերջին՝ 8-րդ տուրում Մելքումյանը սևերով կխաղա իսրայելցի Տամիր Նաբաթիի հետ: Նա Մելքումյանից հետ է ընդամենը կես միավորով: Ընթացիկ տուրում հաջող է հանդես եկել նաև ՀՀ-ն ներկայացնող մեկ այլ շախմատիստ Գաբրիել Սարգսյանը: Նա հաղթել է իր հնդիկ մրցակից Քրիշնային` վաստակելով 5,5 միավոր: 8-րդ տուրում Սարգսյանը սևերով կմրցի գերմանացի գրոսմայստեր Ֆլորիան Հանդկեի հետ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |