«Արմֆոնիկ» նոր հեռախոս՝ երեխաների և տարեցների համար 8 դեկտեմբերի 2017 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Հայկական առաջին հեռախոսներ ու սմարթֆոններ արտադրող «Թի-Էս-Դի» ընկերությունը ստեղծել է նոր՝ «Արմֆոնիկ» պարզ լուծումներով հեռախոսը: Այն նախատեսված է երեխաների, տարեցների և տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար: Ընկերությունից հայտնում են, որ հեռախոսը վաճառքի կհանվի դեկտեմբերի 8-ից՝ 12.000 դրամ արժողությամբ: Հեռախոսը հնարավորություն է տալիս նախապես ֆիքսել 4 համար և մեկ հպումով զանգահարել նախընտրած համարին:Դրա հետևամասում տեղադրված է SOS ահազանգի կոճակ, որը հնարավոր է փոխարինել նաև օգտագործողի նախընտրած մինչև 5 հեռախոսահամարով: «Արմֆոնիկը» համալրված է լապտերով, ռադիոընդունիչով և MP3 նվագարկչով: Շնորհիվ երկարակյաց մարտկոցի ու պարզ դիզայնի՝ այն առավել հարմար է երեխաների, մեծահասակների, տեսողական (կամ հենաշարժական) խնդիրներ ունեցող մարդկանց, արշավականների և պարզապես հեռախոսային շփումը գնահատողների համար: 2016-ի հունիսին Technology and Science Dynamics (TSD) ընկերությունը վաճառքի էր հանել ArmPhone սմարթֆոնների առաջին մոդելները: Սպառողին ներկայացվել էր 5 տարբեր մոդել: Սմարթֆոնների առանձին մոդելներ մինչև 32 ԳԲ ներքին հիշողություն ունեն, Android 6.0 կամ Android 5.1 օպերացիոն համակարգ, մատնահետքի ճանաչման սենսորներ և 4G կապ։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ ՀԱՊԿ–ը սահման պիտի գար որպես ՀՀ դաշնակից, ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար «Այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում»,–ասել է նա Բաղանիսի և Ոսկեպարի ղեկավարները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից․ Երևանում նրանց հորդորել են հանդարտեցնել մարդկանց Նշվել է, որ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած Սիմոնյանը՝ ԵՄ համաժողովում․ Մտահոգիչ է, որ ՌԴ բազմաթիվ պաշտոնյաներ համարձակվում են թելադրել Հայաստանի շահերը Նա խոսել է Հայաստանի դեմ ՌԴ և Ադրբեջանի հիբրիդային հարձակման մասին՝ կապված ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպման հետ ՀՑԹ տնօրեն. Մոտ 200,000 հայ երեխա ու երիտասարդ կին Հայոց ցեղասպանության տարիներին բռնի ձուլվել է Նա ընդգծվել է, որ ցեղասպանությունը միայն սպանությունների մասին չէ |