Լավրով. ՌԴ-ն կշարունակի ԼՂ կարգավորման ուղղությամբ հավաքական աշխատանքը

Լավրով. ՌԴ-ն կշարունակի ԼՂ կարգավորման ուղղությամբ հավաքական աշխատանքը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կշարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ հավաքական աշխատանքը: Այս մասին դեկտեմբերի 8-ին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհդրի 24-րդ նիստի ժամանակ:

«Հակամարտության մեջ առաջնայինը կողմերի միջև ուղիղ երկխոսությունն է, որը կա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն դեռևս չի տալիս էական առաջընթաց: Մեզ դրական է թվում այն փաստը, որ երկխոսությունն այս տարի կայացել է նախագահների և բազմիցս՝ արտգործնախարարների մակարդակով»,- ասել է Լավրովը:

Նա նշել է, որ ՌԴ-ն կշարունակի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հավաքական աշխատանքը, և հավելել է, որ այս նստաշրջանին հավաքական մոտեցումը վերահաստատվել է:

«Այն պարունակում է կարգավորման սկզբունքները, որոնք կողմերն ընդունել են, բայց դեռևս չեն վերածել գործնական քայլերի: Դա հեշտ գործ չէ, բայց մենք շարունակում ենք զբաղվել դրանով»,- նշել է նախարարը:

Դեկտեմբերի 7-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի ամենամյա նիստում, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր, որ Վաշինգտոնը սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

Թիլերսոնը գոհունակություն էր հայտնել այն առնչությամբ, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պարտավորություններ են ստանձնել՝ ուղղված բանակցությունների ինտենսիֆիկացմանը և շփման գծում լարվածության նվազեցմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---