Հայուհի Դայան Թագվորյանը «Համայնքի հերոս» է ճանաչվել ԱՄՆ-ում

Հայուհի Դայան Թագվորյանը «Համայնքի հերոս» է ճանաչվել ԱՄՆ-ում

PanARMENIAN.Net - Ամերիկաբնակ հայուհի Դայան Թագվորյանը ամերիկյան KPBS հեռուստաընկերության և Կոնֆլիկտների լուծման ազգային կենտրոնի (NCRC) որոշմամբ, ճանաչվել է «Համայնքի հերոս»: Այս մասին հայտնում է KPBS-ի կայքը:

Թագվորյանը 1980-ին հիմնադրել է Environmental Health Coalition կազմակերպությունը, որը բնապահպանական ու սոցիալական գործունեություն է ծավալում, զբաղվում քաղաքացիական հասարակությանը հուզող խնդիրների լուծմամբ:

Նրա խոսքով՝ կազմակերպությունն առաջնորդվում է այն գաղափարով, որ յուրաքանչյուր մարդ արժանի է ապրել, աշխատել ապահով և անվտանգ միջավայրում:

«Մի պահ ես գիտակցեցի, որ բազմաթիվ խտրականությունների թվում կա նաև բնապահպանականը. աղքատ համայնքներում բնական միջավայրի աղտոտվածության մակարդակը շատ ավելի բարձր էր, և ստեղծված իրավիճակի համար լուծումներ չէին առաջարկվում: Մենք փորձեցինք խնդիրը բարձրաձայնել իշխանություններին, բայց պատասխանը չբավարարեց մեզ: Այժմ անցել են տասնամյակներ, և մեր կազմակերպությունը բազմաթիվ հաղթանակներ է ունեցել», - ասել է Թագվորյանը:

Թագվորյանի ձեռքբերումները գրավել են բազմաթիվ ազդեցիկ անձանց ուշադրությունը: 2009-ին ԱՄՆ նախկին ղեկավար Բարաք Օբաման նշանակել է նրան «Հյուսիսամերիկյան ազատ առևտրի համաձայնագրի» (NAFTA)-ի հանրային խորհրդատվական հանձնաժողովի ղեկավար:

Թագվորյանը պատմել է նաև, որ նա Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է: «Իմ պատմությունը, տատիս, պապիս պատմությունն ինձ համար շարժառիթ դարձան տառապող մարդկանց օգնելու համար»,-ասել է նա:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---