Սլուցկայան «Ախթամար» սառցե շոու կբեմադրի հայ երեխաների հետ միասին 9 դեկտեմբերի 2017 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Հանրահայտ ռուսաստանյան գեղասահորդուհի Իրինա Սլուցկայան կընտրի տաղանդավոր հայ երեխաներին, որոնք կմասնակցեն աննախադեպ «Ախթամար» սառցե շոուին: Սլուցկայան Երևան է ժամանել գեղասահքով զբաղվող հայ երեխաներին վարպետության դաս տալու նպատալով: «2018-ի նոյեմբերին Երևանում տեղի կունենա ցնցող մի նախագծի՝ «Ախթամար» շոուի պրեմիերան, որը պատրաստում ենք ես և իմ թիմը: Դա դրամատիկ ներկայացում կլինի սսռույցի վրա, որը մոտ է յուրաքանչյուր հայի՝ և ոչ միայն»,-ասել է Սլուցկայան, հայտնում է Sputnik Արմենիան: Ըստ նրա, գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ սառույցի վրա կբեմադրվի ոչ թե ինչ-որ պատմություն, այլ հենց առասպելը, իսկ ինքը գեղասահորդուհին հանդես կգա Անահիտ աստվածուհու դերում: Սլուցկայան նշել է, որ հայերն ամենուր շատ են, նրանք հարդում են իրենց ավանդույթյները և անկեղծ են: Դեկտեմբերի 8-ին Կարապի լճի սահադաշտի արդեն 13-րդ տարեշրջանի հանդիսավոր բացումն իրենց ցուցադրական ելույթներով ազդարարեցին Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի սաները: Միջոցառմանը հետևել է նաև Իրինա Սլուցկայան: Սահադաշտը գործելու է մինչ 2018 թվականի մարտի 1-ը, ամեն օր՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ 22:00-ը, բացառությամբ ժամը 16:00-18:00-ը տևող տեխնիկական ընդմիջման: Սկսնակ սահորդներին կօգնեն հմուտ մարզիկները: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |