Վաչե Տերտերյան. Առաջիկա տարիներին կխոշորացվի ևս 450 համայնք 9 դեկտեմբերի 2017 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա տարիներին նախատեսվում է խոշորացնել ևս 450 համայնք, այս մասին Դիլիջանում ընթացող ՀՀ համայնքների խորհրդաժողովի ընթացքում հայտարարել է ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Նրա խոսքով՝ համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում ձևավորվել է 52 խոշորացված համայնք՝ 465 բնակավայրով։ «Խոշորացված համայնքներում ներդրվում են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ՝ Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգով, ինչն էականորեն բարձրացնում է համայնքային ծառայությունների մատուցման հասանելիոիթյունն ու մատչելիությունը»,- ասել է փոխնախարարը: Նա նաև տեղեկացրել է, որ նման գրասենյակներով կապահովվեն բոլոր խոշորացված համայնքները և արդեն իսկ դեկտեմբերի 11-ին քաղաքացիների սպասարկման գրասենյակ կբացվի Նոյեմբերյան համայնքում։ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աջակցությամբ արդեն իսկ մի շարք խոշորացված համայնքներում ծրագրեր են իրականացվում ենթակառուցվածքների զարգացման, տեխնիկական վերազինման, էներգախնայողության ծրագրերի իրականացման ուղղությամբ», - եզրափակել են Վաչե Տերտերյանը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |