London Chess Classic. Վերջին տուրում Արոնյանը կխաղա աշխարհի գործող չեմպիոն Կարլսենի հետ11 դեկտեմբերի 2017 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում ընթացող London Chess Classic շախմատի գերմրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել՝ այս անգամ կիսելով միավորն անգլիացի Մայքլ Ադամսի հետ: 9-րդ տուրում նա կխաղա աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Յան Նեպոմնյաշչին 5,5 միավորով, 2-րդ տեղում Ֆաբիանո Կարուանան է 5 միավորով, 3-րդում ՝ Վաշյե-Լագրավը՝ 4,5 միավորով: Հայկական շախմատի առաջատարը 4 միավորով կիսում է 4-7-րդ տեղերը Մագնուս Կարլսենի, Հիկալու Նակամուրայի և Ուեսլի Սոյի հետ: Լոնդոնում ընթացող London Chess Classic շախմատի գերմրցաշարը (10 մասնակից, շրջանաձև մրցակարգ) Grand Chess Tour-ի վերջին՝ հինգերորդ փուլն է: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |