11 ամսում Վրաստանի օդանավակայանները 62%-ով ավելի շատ ուղևոր են սպասարկել, քան ՀՀ-ինը

11 ամսում Վրաստանի օդանավակայանները 62%-ով ավելի շատ ուղևոր են սպասարկել, քան ՀՀ-ինը

PanARMENIAN.Net - 2017 թվականի առաջին 11 ամսվա ընթացքում Վրաստանի 3 օդանավակայանի ուղևորահոսքը 62%-ով գերազանցել է ՀՀ-ի երկու օդանավակայանի ուղևորահոսքին: Aliq Media-ն հայտնում է, որ Վրաստանի օդանավակայանները սպասարկել են ավելի քան 3,816 մլն ուղևորի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 44,4%-ով:

Հունվար-նոյեմբեր ամիսներին Թբիլիսիի միջազգային օդանավակայանը սպասարկել է 2,943 մլն ուղևորի, ինչը հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշից բարձր է 40,8%-ով: Բաթումիի միջազգային օդանավակայանի ուղևորահոսքը կազմել է 484.527 ուղևոր, Քութայիսիի օդանավակայանինը՝ 380.026:

Հայաստանի երկու օդանավակայանի ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 2,347 մլն մարդ, որը 21,8%-ով է գերազանցում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը 2016-ի նոյեմբերի համեմատ աճել է 13%-ով՝ կազմելով 193.173 մարդ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---