Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը գտնվում է ԵԱՀԿ-ի վարույթում եւ ես, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, պատրաստ եմ աջակցել բանակցային գործընթացի առաջխաղացմանը»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան: Նրա խոսքերով, կարեւոր է, որպեսզի հակամարտությունը կարգհավորվի բացառապես խաղաղ ճանապարհով:



«Բանակցային գործընթացը բոլոր կողմերի աջակցության ու հակամարտության կարգավորման համար պայմանների ստեղծման կարիքն ունի: ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիսանում է բնական կառույց, որը զբաղվում է հակամարտության կարգավորմամբ եւ այդ պատճառով նրան անհրաժեշտ է լիարժեք աջակցություն եւ օգնություն»,- ընդգծել է Կաներվան:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---