Սաուդյան Արաբիայում վերջին 35 տարում առաջին անգամ կինոթատրոնները կբացվեն

Սաուդյան Արաբիայում վերջին 35 տարում առաջին անգամ կինոթատրոնները կբացվեն

PanARMENIAN.Net - 2018-ի մարտից Սաուդյան Արաբիայում կբացվեն առաջին կինոթատրոնները, որոնք մինչև վերջերս արգելքի տակ էին, ինչպես զանգվածային ժամանցի այլ տեսակները: Այդ մասին ասվում է թագավորության մշակույթի և տեղեկատվության նախարար Ավադ ալ Ավադի հաղորդագրության մեջ:

«Աուդիովիզուալ մեդիաների գլխավոր հանձնաժողովը սկսել է արտոնագրեր տրամադրել կինթատրոններին, մենք ակնկալում ենք, որ առաջին կինոթատրոնները կբացվեն 2018-ի մարտին: Կինոթատրոնների բացումը կխթանի տնտեսական աճն ու էկոնոմիկայի դիվերսիֆիկացումը»,-ասել է նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սաուդյան Արաբիայում կինոթատրոններն արգելվել են 1980-ականների սկզբին:

Սաուդյան Արաբիայի մինչև 2030թ. զարգացման տնտեսական ծրագրով ժամանցային հատվածի զգալի աճ է նախատեսվում:

Ինչպես ակնկալվում է, մինչև 2030թ. թագավարությունում կգործի կինոթատրոնների ավելի քան 300 ցանց, որոնք կսկսեն ֆիլմեր ցուցադրել հանրության լայն շրջանակի համար ավելի քան 2000 էկրանի վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---