ՌԴ-ն դուրս է բերում զորքերը Սիրիայից

ՌԴ-ն դուրս է բերում զորքերը Սիրիայից

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը դեկտեմբերի 11-ի վաղ առավոտյան ժամանել է Սիրիայի Հմեյմիմում գտնվող ռուսական ռազմակայան, հրամայել է սկսել ՌԴ զորքերի խմբավորման դուրսբերումը Սիրիայից:

Նա հանձնարարել է ՌԴ ՊՆ ղեկավարին և Գլխավոր շտաբի պետին վերադարձնել Ռուսաստան ռազմական զորակազմի զգալի մասը:

Ըստ նրա, ավելի քան 2 տարում ռուսական ԶՈւ սիրիական բանակի հետ համատեղ «ջախջախել են միջազգային ահաբեկիչների առավել մարտունակ խմբավորումը»: Նա հավելել է, որ ՌԴ զինվորականները փայլուն են կատարել դրված առաջադրանքը՝ դրսևորելով քաջություն, հերոսություն և պրոֆեսիոնալիզմ, և վերադառնում են հաղթանակով:

«Հայրենիքը ձեզ է սպասում: Բարի ճանապարհ: Շնորհակալ եմ ծառայության համար»,-ասել է նախագահը՝ ելույթ ունենալով զինծառայողների առջև:

Ռուսական զորքերը տեղակայվել են Սիրիայում 2015-ին: 2015-ի սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը, միաձայն հավանություն էր տվել նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ ռուսական զինուժն արտերկրում օգտագործելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---