Հայկական ընդդիմությունը դիմել է Սահմանադրական դատարան` նախագահական ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու համար

PanARMENIAN.Net - Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամլո քարտուղար Արման Մուսինյանը այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է այն մասին, որ իրենք դիմել են Սահմանադրական դատարան` նախագահական ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու համար: Դրա համար կան բոլոր իրավական հիմքերը, ասել է նա: Արման Մուսինյանը հավաստել է, որ պայքարը շարունակվելու է, եւ ամեն օր ավելանալու է պետական պաշտոնյաների թիվը, ովքեր միանում են Լեւոն Տեր-Պետրոսյանին: Իշխանությունը չունի քաղաքական պայքարին ընդդիմանալու ձեւ եւ դիմել է բացահայտ բռնությունների, ասել է Արման Մուսինյանը: Մասնավորապես, այսօր ձերբակալվել են Գառնիկ Մարգարյանը, Սամվել Հարությունյանը եւ Տեր-Պետրոսյանի Եղվարդի շտաբի պետ Խաչիկ Սիմոնյանը: Տեղեկություններ կան, թե այսօր կարող է ձերբակալվել նաեւ Գուրգեն Եղիազարյանը: Արման Մուսինյանի խոսքով, ոստիկաններն առանց գրավոր որեւէ փաստաթղթի այցելում են իրենց մարզային գրասենյակներ, նույնիսկ Եկմալյան հասցեում գտնվող գրասենյակ եւ պահանջում փակել, պատճառաբանելով, թե ընտրությունն ավարտվել է: Արման Մուսինյանն ասում է, թե իշխանությունն ուզում է այդպիսով ջլատել շարժումը, հարթակից հեռացնել շարժման ղեկավարներին, սակայն դա չի ազդում Ազատության հրապարակում հավաքվողների վրա, որոնք օրեցօր շատանում են: Արման Մուսինյանն ասում է նաեւ, որ քաղաքապետարանն ըստ օրենքի պետք է շտապ օգնության մեքենաներ ուղարկեր Ազատության հրապարակում հացադուլավորների համար, սակայն պատճառաբանել է, թե ազատ մեքենաներ չկան:
 Ուշագրավ
Առնվազն 10 մարդ է տուժել, Յասուջ և Սիսեհթ քաղաքներում կան ավերածություններ
Վրաստանի տարածքի մի մասը օտար պետության փոխանցելու մասով 2 մեղադրյալ ու 100 հարցաքննված կա
2019-ի համեմատ զբոսաշրջային ուղղություններում օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը պակասել է 900 միլիոնով