Apple-ը գնել է Shazam-ը

Apple-ը գնել է Shazam-ը

PanARMENIAN.Net - Apple ընկերությունը հաստատել է, որ գնել է Shazam-ը, որը մոտակայքում հնչող երաժշտությունը տարբերակելու անվճար ծառայություն է: Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Shazam-ը:

Ընկերությունները հաստատել են համաձայնության գալու մասին լուրերը, սակայն պաշտոնապես դեռ չեն հրապարակել գործարքի պայմանները, գրում է Ferra.ru-ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ, ոչ պաշտոնական տվյալներով, գործարքի գումարը կազմել է մոտ 300 մլն ֆունտ ստեռլինգ, կամ 401 մլն դոլար: Ըստ որոշ գնահատականների, Shazam-ի արժեքը գերազանցում է $1 մլրդ:

Apple-ը կկարողանա օգտագործել Shazam-ի երաժշտության և հնչյունների տարբերակման տեխնոլոգիաները, ինչպես նաև տնտեսել գումարը, որն այժմ վճարում է օգտատերերին iTunes Store վերաուղղորդելու համար:

Տեսականորեն Apple-ը կարող է փակել Shazam հավելվածը, ինչը հարված կլինի սթրիմինգային Spotify և Google Play Music ծառայությունների համար, որտեղ Shazam-ը օրական 1 մլն-ից ավելի քլիկեր է ունենում, ըստ The Wall Street Journal-ի:

Սեպտեմբերին Shazam-ի ներկայացուցիչները հայտնել էին, որ ծառայության համար անհրաժեշտ հավելվածը, ներբեռնվել է ավելի քան 1 մլրդ անգամ: Ընկերությունը, որին պատկանում է ծառայությունը, վերջին տարիներին կորուստներ է կրել: Ըստ 2014-ի գնահատականների, Shazam ծառայության ակտիվ օգտատերերի թիվը հասել է մոտ 100 մլն, հավելվածն այդ պահի դրությամբ կարող է տեղադրվել 500 մլն բջջային սարքերի վրա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---