Թբիլիսիում կվերակառուցեն հին քաղաքի Օրբելիանիի հրապարակը

Թբիլիսիում կվերակառուցեն հին քաղաքի Օրբելիանիի հրապարակը

PanARMENIAN.Net - Թբիլիսիի քաղաքապետարանը սկսում է քաղաքի պատմական հատվածում գտնվող Օրբելիանիի հրապարակի և հարակից տարածքի վերականգնումն ու վերակառուցումը: Այդ մասին հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն:

Աշխատանքներն իրականացվելու են քաղաքապետարանի և Թբիլիսիի զարգացման «Նոր Թիֆլիս» հիմնադրամի նախագծի երկրորդ փուլի շրջանակում: Նախագծի նպատակն է մեծ զբոսաշրջային երթուղի ունենալ քաղաքի պատմական մասում՝ կապելով հին և նոր վերականգնված հատվածները, գրում է newsgeorgia.ge-ն:

Քաղաքային բյուջեից նախագծի համար հատկացվել է 52 մլն լարի՝ ավելի քան 19,2 մլն դոլար:

«Նախատեսվում է պատմական շենքերի վերականգնում, կկառուցվի ավտոկայանատեղի, հետիոտն փողոց կլինի: Նախագիծը այն մեծ հայեցակարգի մի մասն է, որը նախատեսում է Թբիլիսիի պատմական մասի վերականգնում»,-ասել է Կալաձեն:

Նախագիծը նախատեսվում է ավարտին հասնցել 2018-ի վերջում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---