Արդար ընտրությունների անցկացումը աջակցում է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել են ԱՄՆ կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունը եւ Ջո Նոլենբերգը: Կոնգրեսականների շնորհավորական խոսքում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Սարգսյան, Շնորհավորում ենք Ձեզ 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրություններում Ձեր հաղթանակի կապակցությամբ: Հայաստանը շարունակում է ապացուցել արդար եւ ազատ ընտրություններ անցկացնելու իր հանձնառությունը: Միջազգային դիտորդական կազմակերպությունները, այդ թվում` Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմապերպությունը, արձանագրել են թափանցիկ եւ ժողովրդավարական նախագահական մրցարշավ: Ընտրությունների ճշգրիտ անցկացումը նպաստում է հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանը եւ բարձրացնում է երկրի միջազգային հեղինակությունը` որպես խաղաղ ժողովրդավարական երկիր: Որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հայկական հարցով կոնգրեսականների հանձնախմբի համանախագահներ` ակնկալում ենք աշխատել Ձեզ հետ` օժանդակելով Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: Հայտնում ենք Ձեզ մեր լավագույն բարեմաղթանքները` Ձեր նոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ»,- ասվում է նամակում, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---