ՀԱԷԿ-ը նոր տուրբոգեներատոր է ստացել «Ռուսատոմ սերվիսից»12 դեկտեմբերի 2017 - 12:55 AMT PanARMENIAN.Net - «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը դեկտեմբերի 10-ին ավարտել է ՀԱԷԿ-ի համար նախատեսված 2 տուրբոգեներատորից մեկի տեղափոխումը Մեծամոր: Սանկտ Պետերբուրգում արտադրված սարքավորման տեղափոխումը 2 փուլով է իրականացվել՝ ծովով մինչև Փոթի և այնտեղից ցամաքային ճանապարհով մինչև Հայկական ատոմակայան: Նոր ագրեգատը պետք է տեղադրվի հնի փոխարեն, որը պատրաստվել էր դեռևս 1970-ականների ավարտին: Տուրբոգեներատորի հետ միասին կփոխանակվեն օժանդակ համակարգերը՝ դա նախագծի վրա աշխատանքի առանձնահատկություններից մեկն է: Տուրբոգեներատորը պատրաստվել է ռուսական «Սիլովիե մաշինի» էներգամեքենաշինական ընկերությունում, որը մտնում է տեղադրված սարքավորումների ծավալով աշխարհի առաջատարների առաջին տասնյակի մեջ: Ըստ 2016-ի դեկտեմբերին ստորագրված պայմանագրի, «Սիլովիե մաշինի» ընկերությունը պետք է ՀԱԷԿ-ի արդիականացվող բլոկի համար 2 կոմպլեկտային տուրբոգեներատոր պատրաստի, որոնց նվազագույն հզորությունը 236 ՄՎտ է, գրգռման համակարգերի և տեխնոլոգիական հսկողության հետ միասին: Ընդ որում, աշխատանքների ծավալի մեջ է ներառված նաև սարքավորւմների մոնտաժն ու կարգաբերումը: Երկրորդ գեներատորը ՀԱԷԿ-ը կստանա 2018-ի դեկետմբերին: Մշակվել է ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի սարքավորումների և համակարգերի արդիականացման նախագիծը, ինչպես նաև կհիմնավորվի չփոխարինվող ու չվերականգնվող սարքավորումների հետագա շահագործման հնարավորությունը: Կատարվել է ավելի քան 4500 միավոր սարքավորումների, համակարգերի և բաղադրիչների զննում, ինչի արդյունքում հաստատվել է ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հնարավորությունը՝ սահմանված պայմաններով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |