Կանադացի պատգամավոր․ Անձամբ եմ տեսել Արցախում հայերի հանդեպ գործած սարսափները

Կանադացի պատգամավոր․ Անձամբ եմ տեսել Արցախում հայերի հանդեպ գործած սարսափները

PanARMENIAN.Net - Կանադայի խորհրդարանի ստորին պալատի (House of Commons) պատգամավոր Թոնի Քլեմանը խորհրդարանում իր ելույթի ընթացքում կոչ է արել երկրի իշխանություններին դատապարտել Արցախի ժողովրդի նկատմամբ մարդու իրավուքների ոտնահարման դեպքերը: Ելույթի տեսանյութը հրապարակված է պատգամավորի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Թոնի Քլեմանն ասել է, որ չնայած մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ օրինականեր կան աշխարհում, ինքը ցանկանում է առանձնացնել Արցախի հանրապետությունում տիրող իրավիճակը:

«Այս ամառ «Մեկ ազատ աշխարհ» միջազգային կազմակերպության հետ ուղևորվել եմ Արցախ ու անձամբ ուսումնասիրել մարդու իրավունքների ոտնահարման սարսափեցնող դեպքերը խաղաղության մեջ ապրել ցանկացող այդ ժողովրդի նկատմամբ: Մենք հանդիպել ենք որդեկորույս մայրերի, զինծառայողների հետ՝ ականատեսը դառնալով անասելի սարսափի: Ես հույս ունեմ տեսնել խաղաղ և բարգավաճ Արցախ, որտեղ մարդիկ կարող են ապրել կողք կողքի իրենց հարևանների՝ այդ թվում և Ադրբեջանի հետ», - ասել է կանադացի պատգամավորը:

Նա նշել է նաև, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն իրականացվում է ԵԱՀԿ-ի միջոցով, որին անդամակցում է նաև Կանադան, ուստի երկիրը նույնպես պետք է աշխատի հակամարտության հետագա սրացումը կանխելու ուղղությամբ:

2017-ի oգոստոսին կանադացի պատգամավորներ Թոնի Քլեմանն ու Ռեյչել Հարդերը «Մեկ ազատ աշխարհ» միջազգային կազմակերպության նախագահ և հիմնադիր Մաջեդ էլ Շաֆիի գլխավորությամբ այցելել էին Արցախ:Այցի շրջանակում հյուրերը եղել են առաջնագծում, այցելել Թալիշ գյուղ և տեղում ծանոթացել 2016 թվականի ապրիլին ադրբեջանական զինված ուժերի կատարած վայրագություններին առնչվող փաստերին:

Սեպտեմբերին պատգամավորներն ընդգրկվել էին Ադրբեջանի «սև ցուցակում» Արցախ այցելության համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---