ԱՄՆ փորձագետները կաջակցեն ՀՀ-ում հակահրդեհային միջոցառումների պլանավորմանը և մշակմանը12 դեկտեմբերի 2017 - 17:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ փորձագիտական խումբը կաջակցի ՀՀ-ում հակահրդեհային միջոցառումների պլանավորմանը և մշակմանը: Այդ մասին ասվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպմանը ԱՄՆ դեսպանության պաշտպանության համագործակցության գրասենյակի ղեկավար մայոր Դոնալդ Հարփերի և ԱՄՆ անտառային ծառայության հրդեհների գնահատման թիմի ղեկավար Ջենիֆեր Քրոֆթի գլխավորած պատվիրակության հետ: Թիմի՝ Հայաստան այցի նպատակն է փորձագիտական աջակցություն ցուցաբերել Խոսրովի և Արտավանի անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացման, անտառային հրդեհների կանխարգելիչ աշխատանքների իրականացման գործում, ինչպես նաև՝ ազգային կանխարգելիչ կարողությունների գնահատման և զարգացման նպատակով խորհրդատվության տրամադրումը: ԱՄՆ անտառային ծառայության հրդեհների գնահատման թիմի ղեկավար Ջենիֆեր Քրոֆթն ընդգծել է հրդեհային վտանգավոր ժամանակահատվածում հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների իրականացման կարևորությունը, ինչպես նաև՝ նշել, որ անտառային հրդեհների դեպքում շատ կարևոր է ցամաքային և օդային հրդեհաշիջման համակցված աշխատանքը: Ամերիկյան կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել անտառային հրդեհների դեմ պայքարի մեխանիզմների և մեթոդաբանության մշակման վերաբերյալ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են փորձագիտական ուսումնասիրության իրականացման մեխանիզմները: Նախարար Տոնոյանը նախանշել է փորձագիտական աշխատանքից ակնկալվող առաջնահերթությունները. մասնավորապես՝ հրդեհային վտանգավոր ժամանակահատվածում անտառային տնտեսությունների մոնիթորինգի մեխանիզմները, կանխարգելման աշխատանքների իրականացման արդիական մեթոդները և մեխանիզմները, ինչպես նաև՝ հայկական կողմից ամերիկյան լավագույն փորձի ուսումնասիրությունը՝ լեռնային շրջաններում ցամաքային հրդեհաշիջում իրականացնելու գործում: Փորձագիտական թիմն այցելել է Արագածոտնի մարզի Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատ՝ ծանոթանալու ՀՀ ԱԻՆ-ի հրդեհաշիջման կարողություններին, իսկ դեկտեմբերի 13-ին ԱՄՆ փորձագիտական թիմն այցելելու է Խոսրովի անտառ՝ տեղում ուսումնասիրություններ իրականացնելու համար: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |