2017-ի լավագույն կինոսցենարները, որոնք չեն դրվել արտադրության, հայտնի են

2017-ի լավագույն կինոսցենարները, որոնք չեն դրվել արտադրության, հայտնի են

PanARMENIAN.Net - The Black List պորտալը հրապարակել է լավագույն «սև» կինոսցենարների ցանկը, որոնք ստուդիաներից ոչ մեկը տարբեր պատճառներով չի դրել արտադրության: 2017-ին այդ ցանկը ներառում է 76 այդպիսի սցենար:

Վարկանիշը ստեղծվել է ԱՄՆ կինոինդուստրիայի 275 աշխատակցի կարծիքի հիման վրա, որոնք քվեարկել են հավանած սցենարի օգտին: Առաջատարն «Ավերածություն» ֆիլմի նախագիծն է նախկին նացիստ սպայի մասին, որը որոնում և սպանում է իր նախկին ծառայակիցներին հետպատերազմական Գերմանիայում՝ քավելու համար իր մեղքերը: Սցենարը 68 ձայն է ստացել, գրում է Lenta.ru-ն:

42 ձայնով երկրորդ տեղում է «Թողեք խոսի» սցենարը, որը հիմնված է ԱՄՆ սենատոր Վենդի Դևիսի իրական պատմության վրա: 2013-ին դեմոկրատ սենատորը խափանեց Տեխասում աբորտների սահմանափակման մասին օրինագծի ընդունումը՝ ելույթ ունենալով 11 ժամ տևած խոսքով: Երրորդ հորիզոնականում է «Բարեկամս» սցենարը՝ նվիրված տաքսիստի և ուղևորի անկեղծ զրույցին: Նախագիծը 40 քվե է ստացել:

The Black List-ի վարկանիշում հայտնված սցենարները հաճախ ուշադրություն են գրավում, արտադրության են դրվում մեծ ստուդիաների կողմից և մեծ ճանաչում են ստանում հանդիսատեսի շրջանում: Այդպիսի գործերի թվում են, օրինակ, «Թագավորն է խոսում», «7 կյանք», «Ուշադրության կենտրոնում» և այլ ֆիլմերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---