ԱԻՆ․ Տոնածառը պատին մոտ կամ միջանցքում չտեղադրեք

ԱԻՆ․ Տոնածառը պատին մոտ կամ միջանցքում չտեղադրեք

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻՆ-ը հորդորում է խստագույնս պահպանել Ամանորի խորհրդանիշ տոնածառի հրդեհային անվտանգության կանոնները՝ այն պատին մոտ կամ միջանցքում չտեղադրելով:

Նախարարության ՊՀ և ՏԱ տեսչությունը խուրհուրդ է տալիս նաև տոնածառը տեղադրել ամուր հիմքի վրա այնպես, որ ճյուղերը չդիպչեն պատերին կամ առաստաղին և գտնվեն էլեկտրասարքերից ու կենցաղային վառարաններից անվտանգ հեռավորության վրա: Տոնածառը թույլատրվում է տեղադրել 1-ին (ծայրահեղ դեպքում` 2-րդ) հարկում, ընդարձակ սենյակում, որն ունի մեկից ավելի տարհանման ելք: Տոնածառի բունը հարկավոր է դնել թաց ավազով լցված դույլի (տարայի) մեջ և չորանալուն զուգընթաց՝ թրջել ավազը:

Խորհուրդ է տրվում դեն նետել չորացած եղևնին է, քանի որ այն կարող է բռնկվել: Լուսավորության համար հարկավոր է օգտագործել 12 Վտ-ից ոչ ավելի հզորության էլեկտրալամպեր, իսկ դրանց ու լարերի միացման տեղերն անպայման զոդել և հուսալիորեն մեկուսացնել:

Ամանորյա հանդիսությունների համար նախատեսված տեղերում անհրաժեշտ է մշտապես ունենալ հրդեհաշիջման սկզբնական միջոցներ` կրակմարիչ, ջուր, ավազ, ծածկոց և այլն, ինչպես նաև էլեկտրական լապտեր:

Չի թույլատրվում տոնածառը տեղադրել անցումների վրա, միջանցքներում, դռան առջև, օգտագործել աղեղնավոր լուսարձակներ, տարատեսակ հրդեհապայթյունավտանգ հրավառություններ, ճայթռուկներ, մոմեր, ստեղծել այլ լուսային հրդեհավտանգ էֆեկտներ, որոնք կարող են հրդեհի պատճառ դառնալ:

Չպետք է օգտագործել գնդակներ, փուչիկներ, խաղալիքներ և զարդարանքի միջոցներ, որոնք պատրաստված են հրդեհավտանգ, ինչպես նաև ինքնայրման հակում ունեցող կամ միմյանց հետ շփվելիս այրում կամ պայթյուն առաջացնող նյութերից և պարունակում են հրդեհապայթյունավտանգ գազեր:

Չի կարելի երեխաներին թողնել տոնածառների մոտ առանց հսկողության, դա կարող է դժբախտ պատահարների պատճառ դառնալ: Իսկ եթե այնուամենայնիվ հրդեհ է առաջացել, անհրաժեշտ է իրականացնել հետևյալ գործողությունները. երբ այրվում է էլեկտրական զարդաշարանը, անմիջապես անջատեք այն էլեկտրական շղթայից կամ հոսանքազրկեք տեղամասը ընդհանուր էլեկտրական վահանակի անջատիչներով, ահազանգեք հրշեջներին և երեխաներին դուրս բերեք սենյակից, եթե հրդեհը մարելն անհնար է, ապա պինդ փակեք այրվող սենյակի դուռը և դրսի կողմից ջուր ցանեք վրան:

Զանգվածային միջոցառումների ընթացքում, երբ առկա է երեխաների մեծ կուտակում, տարհանման ժամանակ հրմշտոցի հետևանքով հնարավոր ծանր հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է նախատեսել խուճապը կանխելու գործողությունների ծրագիր: Այդ իսկ պատճառով նմանօրինակ միջոցառումների ժամանակ տոնածառների հսկողությունը պարտադիր պետք է իրականացնեն նախօրոք հրահանգավորում անցած անձինք:

Կարևոր է հասկանալ, որ անվտանգության կանոնների պահպանումը մեծ ջանքեր չի պահանջի, փոխարենը կապահովի անվտանգությունն ու բարձր տրամադրությունը ամանորյա հանդիսությունների ժամանակ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---