Հայաստանցիները ևս կտեսնեն դեկտեմբերի 13-ի գիշերը սպասվող «աստղային անձրևը»13 դեկտեմբերի 2017 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ին՝ կեսգիշերից հետո, Գեմինիդների ասուպային հոսքի բաձրակետը կդիտվի, PanARMENIAN.Net ին հայտնեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը: Ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը, Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելիս, հանդիպում է երկնաքարերի խմբի, որոնք թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում: «Հայաստանից հնարավոր կլինի դիտել ասուպային հոսքն անզեն աչքով»,- ասում է Արեգ Միքայելյանն ու խորհուրդ տալիս ավելի գեղեցիկ տպավորություններ ստանալու համար դիտել այն Երևանից դուրս: «Մայրաքաղաքի լույսերն ու մթնոլորտային աղտոտվածությունը թույլ չեն տալիս տեսնել հոսքն իր ողջ գեղեցկությամբ: Հոսքը դիտելու համար Երևանից որքան հեռու վայր ընտրեք, այնքան ավելի լավ», - ասում է աստղադիտարանի տնօրենը: «Գեմինիդների ասուպային հոսքը հյուսիսային երկնքի ամենաառատ հոսքն է: Այն սովորաբար դիտվում է դեկտեմբերի 6-18-ը, իսկ առավելագույն փուլում կարելի է մինչև 60 ասուպ տեսնել», - ասում է Միքայելյանը: Գեմինիդների ասուպային հոսքն առաջին անգամ դիտել են ավելի քան 150 տարի առաջ, 1862-ին: Նրա կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Երկվորյակներ (Gemini) համաստեղության ուղղությամբ Կաստոր աստղի մոտ՝ Օրիոնի համաստեղությունից ոչ հեռու: Ասուպների արագությունը մոտ 35 կմ/վ է, և դրանք սովորաբար այրվում են Երկրի մակերևույթից մոտ 38 կմ բարձրության վրա: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |