Ադրբեջանում 400 անձի ՀՀ օգտին լրտեսելու մեջ են մեղադրել

Ադրբեջանում 400 անձի ՀՀ օգտին լրտեսելու մեջ են մեղադրել

PanARMENIAN.Net - Հայտնի են դարձել Ադրբեջանում լրտեսական սկանդալի մանրամասները: Ադրբեջանի նախկին ժամկետային զինծառայողը պատմել է, թե ինչպես հովիվն ու նրա արածող հոտը հետաքննության առարկա դարձան, որի արդյունքում Ադրբեջանում հարյուրավոր մարդկանց են հարցաքննել, իսկ որոշ դեպքերում՝ մեղադրել պետական դավաճանության մեջ:

2017-ի մարտին Ադրբեջանի ուժային կառույցները հայտնեցին մի խումբ զինվորականների և քաղաքացիական անձանց ձերբակալության մասին, որոնց կասկածում են ՀՀ-ին գաղտնի ռազմական տեղեկատվություն տրամադրելու մեջ:

Ըստ զինծառայողի, մոտ 400 ադրբեջանցի զինվոր ու քաղաքացիական անձ է հարցաքննվել և ձերբակալվել իբր հայկական հատուկ ծառայությունների հետ գործարքի մեջ մտնելու համար: Նրանց մեղադրել են գաղտնի ռազմական տեղեկատվություն փախանցելու դիմաց գումար ստանալու մեջ, ինչը հարվածի տակ է դրել երկրի անվտանգությունը, գրում է Meydan. Tv-ին:

Հովվի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել Աղդամի շրջանում, շփման գծին հարող տարածքում: Զինծառայողը պատմել է, թե ինչպես է դա եղել: «Վաղ առավոտյան մենք իմացանք, որ դիտակետում ինչ-որ մեկին են բռնել: Բայց դա զինվոր չէր, այլ հովիվ, նա ասաց, որ ոչխար է արածացնում: Մենք զեկուցեցինք այդ մասին հրամանատարին»:

Ըստ զինծառայողի, հրամանատարը մի ոչխար ընտրեց իր համար և կարգադրեց զինվորներին հանգիստ թողնել հովվին ու նրա հոտը: Զինվորները սկսեցին վիճել հրամանատարի հետ: Ըստ նրանց, ՀՀ կողմից սահմանին հետևողները կարող են տեսնել, թե որ կողմ են գնում ոչխարները և կիմանան, թե որտեղ ականներ չկան: Նրանք ասացին, թե հրամանատարը վտանգում է իր զինվորների կյանքը:

«Հայերը հետևում են մեզ, ինչպես և մենք նրանց՝ դա պարզ է, եթե ական կա, հովիվներն ու ոչխարները կպայթեն, եթե՝ ոչ, չեն պայթի: Հայերը չեն կրակի հովվի ուղղությամբ: Նրանք օգտակար տեղեկություւն են ստանում նրանից: Հետախույզների համար այն ամենն, ինչ կատարվում է սահմանին, լրացուցիչ տեղեկություններ է պարունակում: Միշտ է այդպես եղել և կլինի»,-ասել է պարբերականի զրուցակիցը:

Հակառակորդի հետ գործակցելու մեղադրանքները հասան հարևան զորամասի հրամանատարին և շուտով հետաքննություն սկսվեց, որը հետագայում բավականին ընդլայնվեց, հարցաքննվեցին հարյուրավոր մարդիկ, ձերբակալվեցին զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ոմանց ազատել են, ոմանք դեռ դատի են սպասում: «Բոլոր զինծառայողներին հարցաքննեցին: Մեզ բոլորիս նաև ստորացրեցին՝ ստիպելով բուժննություն անցնել բռնաբարության կասկածանքով»,-ասել է զինծառայողը:

Ըստ տեղական իշխանության ներկայացուցչի, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, զինվորներից բացի ձերբակալվել են տաքսու վարորդներ, հովիվներ, նույնիսկ պոռնիկներ: Ոմանք դեռ կալանքի տակ են՝ մեղադրվում են պետական դավաճանության մեջ: Ըստ պաշտոնյայի, հովիվներից մեկին ձերբակալել են այն բանի համար, որ նա, իբր, օգնել է հայերին հասու լինել Ադրբեջանի ռազմական կապի միջոցներին: Քննիչները պդում են, որ նրա տանը 10.000 դոլար է հայտնաբերվել, ռազմաճակատի քարտեզներ, վարչական ու ռազմավական օբյեկտների հատակագծեր և հստակ տեղեկատվություն տեղաբնակների բնակության վայրի մասին:

«Շատերը ձերբակալվեցին: Ձերբակալվածներից մեկին ծեծելով սպանեցին: Պետական դավաճանության մեջ մեղադրվող Մեհման Հուսեյնովին հարազատներն ուզում էին թաղել հոր կողքին, սակայն գյուղի բնակիչները դեմ եղան, և նրան թաղեցին գերեզմանոցից դուրս»,-պատմել է Ադրբեջանի Տերտերի շրջանի վարչական աշխատողներից մեկը:

«Մարդիկ տարակուսած են: Մենք կարծում էինք, թե գիտենք՝ ուր է թշնամին: Բայց պարզվեց, որ նա մեր մեջ է»,-ասել է նա:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---