ՀՀ-ում օղին կարող է էժանանալ, իսկ դիզվառելիքը՝ թանկանալ13 դեկտեմբերի 2017 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը դեկտեմբերի 13-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Հարկային ծառայության մասին» օրենքում և մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը միտված է կրճատելու ստվերային շրջանառությունը երկրում: Ինչպես նշել է ուղղումներն ու փոփոխությունները ներկայացրած ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը, փոփոխություններով նախատեսվում է վերանայել մրգային օղի արտադրողների համար նախատեսված ակցիզները, մասնավորապես, կբացառվի 55% ադվալորային դրույքը, իսկ ակցիզային հարկը 550 դրամից կդառնա 800 դրամ, գրում է ԱՌԿԱ-ն: Ըստ Անանյանի, դա ենթադրում է հարկային դաշտի բարելավում ներքին արտադրողի համար, առավել ևս, որ ըստ ՊԵԿ-ի, 1լ մրգային օղին արտահանվում է երկրից 3.500-7.200 դրամի սահմաններում: Փոխնախարարը հայտնել է նաև, որ նախատեսվում է վերանայել նաև դիզվառելիքի հարկումը՝ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2018-ի հունվարի 1-ից: Մասնավորապես, ըստ նրա, նախատեսվում է փոխել ԱԱՀ դրույքը, ինչը թույլ կտա հավասար պայմաններ ստեղծել բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար: Ըստ Անանյանի, փոփոխությունների հիմնական նպատակը առանձին իրավական նորմերի վերանայումն է, ինչը թույլ կտա առավել բարենպաստ պայմաններ ստեղծել 2018-ի հունվարի 1-ից Հարկային օրենսգրքի կիրառման համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |