ՀՀ-ն իր օրգանական բնամթերքն է ներկայացրել Դուբայում

ՀՀ-ն իր օրգանական բնամթերքն է ներկայացրել  Դուբայում

PanARMENIAN.Net - Առաջին անգամ 12 հայաստանյան ընկերություն ORGANIC ARMENIA («ՕՐԳԱՆԱԿԱՆ Հայաստան») համատեղ տաղավարով ներկայացրել է իր հավաստագրված օրգանական և բնական արտադրանքը Դուբայում կազմակերպվող Organic & Natural Expo Middle East ցուցահանդեսին:

Ցուցահանդեսը անցկավում է դեկտեմբերի 11-13-ը, այն իր տեսակով միակն է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում:

Մասնակցությունը հնարավոր դարձավ շնորհիվ Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում ու իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՓՄՁ ԶԱԿ-ի հետ սերտ համագործակցությամբ:

Իրենց օրգանական արտադրանքի մատակարարման շղթաները և հարակից առևտրային հոսքերը ընդլայնելու նպատակով ՕԳԱՆ ծրագիրը աջակցում է արտադրողներին հաստատել գործնական կապեր և գտնել արտահանման շուկաներ:

Հայաստանի համար սա եզակի առիթ է Մերձավոր Արևելքի շուկայում ներկայացնելու, բնական և օրգանական (Էկո, Բիո) մակնշումներով սերտիֆիկացված իր լավագույն գյուղատնտեսական արտադրանքը և ցուցադրելու հայկական բնության հարստությունները, այն է՝ մեղրի, չորացրած մրգերի, խոտաբույսերի և հյութերի բազմազանությունը:

Օրգանական գյուղատնտեսության ոլորտը հայաստանյան արտադրողների համար նոր հնարավորություններ է ստեղծում մրցակցելու իր բարձրարժեք արտադրանքի որակով, այլ ոչ թե քանակով, ասվում է Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության հաղորդագրության մեջ:

«ՕՐԳԱՆԱԿԱՆ Հայաստան» թիմը բաղկացած է 12 ցուցադրող և 5 այցելու կազմակերպություններից ու արտադրողներից:

ՕԳԱՆ եռամյա ծրագիրը, որի նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը խթանելն է, մեկնարկել է 2015թ. սեպտեմբերին: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում ու իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից, ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3.3 միլիոն եվրո: Ծրագիրը խրախուսում է հայ ֆերմերներին զբաղվել օրգանական մթերքի արտադրությամբ, ստանալ հավաստագիր, ինչպես նաև տրամադրում է մարքեթինգի անմիջական աջակցություն և ապրանքների առաջմղման համար օգնում է ստեղծել համապատասխան կապեր ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական և այլ միջազգային ընկերությունների հետ:

ԵՄ օգնությունը Հայաստանին 1992թ. ի վեր կազմում է ավելի քան 500 մլն եվրո և տարիների ընթացքում ամենամյա այդ աջակցությունն աստիճանաբար աճում է: 2011թ-ից սկսած Հայաստանը Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) թիրախային երկրներից է, որի հիմնական ուղղություններից է գյուղատնտեսության զարգացումը: Հայաստանի

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---