Բուֆոնը չի բացառել, որ կարող է մասնակցել ԵԱ-2020-ին13 դեկտեմբերի 2017 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի ֆուտբոլի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, որը 2017/18 խաղաշրջանի ավարտին մտադիր էր ավարտել կարիերան, կարող է կրկին վերադառնալ ազգային թիմ: 39-ամյա դարպասապահը չի բացառել, որ կմասնակցի Եվրոպայի 2020թ. առաջնությանը: Եթե դա հնարավոր լինի, Բուֆոնը կհետաձգի կարիերայի ավարտը: «Շվեդիայից կրած պարտությունից հետո ես զգացի մարդկանց սերն ու աջակցությունը: Մարդիկ հասկացան, որ ես երբեք դիմակ չեմ կրել իմ կարիերայի ընթացքում: Ինչ վերաբերում է ԵԱ-2020-ին, ապա ես այսօրվա օրով եմ ապրում, բայց ոչինչ չեմ բացառում»,-ասել է Բուֆոնը, գրում է championat.com-ը Gazzetta dello Sport-ի վրա հղումով: Ավելի վաղ Բուֆոնն ասել է, որ կարող է հետաձգել կարիերայի ավարտը, եթե «Յուվենտուսը» հաղթի Չեմպիոնների լիգայում: Այդ դեպքում թուրինցիները կմասնակցեն աշխարհի ակումբային առաջնությանը, իսկ Բուֆոնը կլինի մրցաշարի մասնակիցներից մեկը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |