Բանակցային գործընթացի արգելակման հիմնական պատճառն այն է, որ ԼՂՀ-ն չի մասնակցում բանակցություններին

PanARMENIAN.Net - «Բանակցային գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար հիմնական արգելքն այն է, որ ԼՂՀ-ն չի մասնակցում բանակցություններին: Այդ մասին Երեւանում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նրա խոսքերով, ղարաբաղյան կողմը շահագրգռված է նրանում, որ Հայաստանը շարունակի իր մասնակցությունը բանակցային գործընթացին, քանի որ նման մասնակցությունն ապահովում է ներկայիս խաղաղությունը:



«ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպման ընթացքում ղարաբաղյան կողմը հայտարարել է, որ հավատարիմ է խնդրի խաղաղ կարգավորմանը` հույս հայտնելով, որ ԵԱՀԿ գործող նախագահը կօգտագործի բոլոր հնարավորությունները եւ լիազորությունները որպես լիիրավ անդամ բանակցություններին ԼՂՀ մասնակցության վերաբերյալ ԵԱՀԿ 1994թ. Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումը վերականգնելու համար: Մենք չենք համարում, որ ԵԱՀԿ ՄԽ-ն սպառել է իրեն, եւ շահագրգռված ենք նրանում, որ ՄԽ-ն եւ ԵԱՀԿ գործող նախագահը նպաստեն բանակցային ձեւաչափի վերականգնմանը»,-ասել է Սահակյանը:



Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Ղարաբաղի ղեկավարությունը ուշադիր հետեւում է Կոսովոյի շուրջ ընթացող իրադարձություններին: «Եթե Կոսովոյի անկախության ճանաչումը միջազգային հանրության կողմից նպաստի ԼՂՀ ճանաչմանը, ապա մենք ուրախ կլինենք: Մենք հետեւում ենք Կոսովոյի շուրջ ընթացող գործընթացին, վերլուծում ենք իրադրությունը եւ համապատասխան եզրակացություններ անում»,-ընդգծել է ԼՂՀ նախագահը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---