ՀՀ և Ֆրանսիայի դիզայներները Երևանում հագուստի նոր հոսքագիծ են բացել՝ HAYA14 դեկտեմբերի 2017 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում HAYA ապրանքանիշով հագուստ է հայտնվել ոճային հագուստը նախընտրողների համար: Բրենդի հեղինակներն են ֆրանսահայ Նատալի Սևիկյանն ու Ալբերտ Գրիգորյանը Հայաստանից: Նրանք որոշել են իրենց ջանքերն ու միջազգային փորձը համատեղել հայրենիքում: Ինչպես PanARMENIAN.Net -ին է ասել Ալբերտը, հագուստի հոսքագիծը կներառի ինչպես առօրյա հարմարավետ իրեր, այդպես էլ երեկոյան, տոնական և լողափնյա հագուստ և աքսեսուարներ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար: «Հագուստը կարվում է Երևանում: Մենք թողարկում ենք ոճային, նորաձև, հարմարավետ և մատչելի հագուստ, որը հասանելի կլինի բնակչության լայն շերտերին: Մեզ հաջողվել է հասնել հագուստի մեջ ազգային առանձնահատկությունների և արդիականության իդեալական համադրության: Մեր կարգախոսն է. «Հաջող տեսք՝ լավ զգացողություն»: Ապրանքանիշի գաղափարն է՝ լինել ժամանակի, տարածության և եղանակի սահմաններից դուրս»,-ասել է նորաձև բրենդի համահիմնադիրը:
Ըստ նրա, 2017-ի սեպտեմբերին հիմնված ապրանքանիշը HAYA է կոչվել հին հունական դիցաբանության մեջ երկրի աստվածուհի՝ Հայայի պատվին: Ապրանքանիշի փիլիսոփայությունն է հնարավորինս սեր, խաղաղություն և ազատություն հաղորդել բոլորին: «Մենք չենք ցանկանում հետևել կարծրատիպերին՝ ստեղծելով աշուն-ձմեռ, գարուն-ամառ հավաքածուներ, մենք ստեղծում ենք հագուստի շարունակական հոսք: Մենք կարտադրենք նաև սահմանափակ հավաքածուներ տարբեր թեմաներով՝ գործակցելով տարբեր արվեստագետների ու ոճաբանների հետ»,-ասել է Ալբերտը՝ նշելով, որ իրենց նպատակն է կարողանալ հաջողությամբ մրցակցել հայկական շուկան գրաված հագուստի արտասահմանյան բրենդերի հետ: Այժմ HAYA բրենդի հագուստը հասանելի է ապրանքանիշի շոու-ռումում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |