Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները պատրաստվում էին գրավել Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը26 փետրվարի 2008 - 20:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության օպերատիվ տվյալներով, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները պատրաստվում էին գրավել Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը (ՀՀՀ) Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղիղ եթեր ապահովելու համար: ԱԱԾ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի թիվ 300 հոդվածով (պետական իշխանության բռնատիրում): Նույն հոդվածով երեկ բերման է ենթարկվել ոմն Կարեն Տեր-Ստեփանյանը, ով, ԱԱԾ-ի տվյալներով, մասնակցել է Ազատության հրապարակի հանրահավաքներին:Իր ցուցմունքներում, Կարեն Տեր-Ստեփանյանը ասել է, որ իրենք պետք է երթ կազմակերպեին հեռուստաաշտարակի ուղղությամբ եւ, հաշվի առնելով, որ այն թույլ է պաշտպանվում, պատրաստվում էին առանց որեւէ ջանքի ներխուժել շենքի տարածք եւ ուղիղ եթեր պահանջել Լեւոն Տեր-Պետրոսյանի համար: Քրեական գործի շրջանակներում եւս մի քանի մարդ է բերման ենթարկվել, առգրավվել է մեծ քանակությամբ զինամթերք. ատրճանակներ, ինքնաձիգներ, նռնակներ եւ զրահաբաճկոններ, հաղորդում է ԱԱԾ-ի մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |