14 դեկտեմբերի 2017 - 14:05 AMT
ԵԼՔ-ը որոշել է ՀՀ նախագահի պաշտոնի համար Արտակ Զեյնալյանին առաջադրել

ԱԺ ԵԼՔ խմբակցությունը որոշել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը

«Պատիվ ունեմ տեղեկացնել, որ ԵԼՔ խմբակցությունը քիչ առաջ տեղի ունեցած նիստում որոշեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին»,-ասվում է գրառման մեջ:

Փաշինյանը նաև նշել է, որ ԵԼՔ-ը բանակցություններ կսկսի «Ծառուկյան» դաշինքի հետ՝ Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ՝ պատգամավորների ¼-ի ստորագրություններն ապահովելու համար։