Լեռնային Ղարաբաղում չկան եւ չեն կարող լինել Քրդստանի աշխատավորական կուսակցության հենակետեր

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում չկան եւ չեն կարող լինել Քրդստանի աշխատավորական կուսակցության հենակետեր: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի մեղադրանքներն անհիմն են եւ անլուրջ: «Ղարաբաղի հիմնական նվաճումներից մեկը հասարակական անվտանգության բավականին բարձր աստիճանի ապահովումն է: Այս տարիների ընթացքում մենք միշտ ուշադրության կենտրոնում ենք պահել այդ հարցը, որպեսզի միջազգային հանրության կողմից քննադատության չարժանանանք, եւ մենք կշարունակենք այդ աշխատանքը»,-ընդգծել է Սահակյանը` հավելելով, որ սա առաջին անգամը չէ, որ ադրբեջանական կողմը բացահայտ կեղծ տեղեկատվություն է տարածում, հաղորդում է «Նովոստի Արմենիան»:



Հիշեցնենք, որ Ադրբեջանը բազմիցս է հայտարարել, թե ԼՂՀ տարածքում ՔԱԿ-ի գրոհայինների հենակետեր կան եւ հակաահաբեկչական գործողություն անցկացնելու կոչ է արել:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---