ՀՀ ծանրորդները վերջին 4 տարում 1000-1200 դոպինգ անալիզ են հանձնել. Բոլորը բացասական14 դեկտեմբերի 2017 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Վերջին 4 տարում՝ 2014-2017-ը, Հայաստանի ծանրորդներն ընդհանուր առմամբ մեզի և արյան 1000-1200 դոպինգ անալիզ են հանձնել միջազգային հակադոպինգային կազմակերպությունների կազմակերպած ստուգումներում և ոչ մի անգամ հակադոպինգային կանոնների խախտում չի հայտնաբերվել: «Այս հանգամանքը հաշվի առնելով՝ հնարավոր է մեր նկատմամբ կիրառված պատժամիջոցի ժամկետը կրճատվի մինչև 6 ամիս և Հայաստանի հավաքականը, չի բացառվում ևս մեկ-երկու երկիր, կարողանա մասնակցել 2018-ի գարնանը կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Մենք 2018 թվականի մեր պլանը կազմել ենք հենց այդ հաշվարկով, որպեսզի պատրաստ լինենք: Պաշտոնապես որակազրկման ժամկետը լրանում է ապրիլի 19-ին և դրանից հետո Հայաստանի ծանրորդները կարող են մասնակցել բոլոր տարիքային խմբերի պաշտոնական առաջնություններին»,- ասել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Նա խոսել է նաև ծանրորդների հետագա մարզական ճակատագրի, ծանրամարտում կատարված և սպասվող փոփոխությունների մասին. «Հռիփսիմե Խուրշուդյանը մայիս ամսից կարող է միանալ հավաքականին: Նա հիմա մարզվում է և պատշաճ մարզավիճակ պահպանում: Տիգրան Մարտիրոսյանը չի ցանկանում շարունակել ծանրորդի կարիերան: Նրա տարիքն արդեն այն չէ, երկար ժամանակ չի մարզվել: Հիմա նա մտածում է ընտանիք կազմելու և աշխատանքի մասին: Ծանրամարտում 2018-ի ամռանն էական փոփոխություններ են ակնկալվում: Մինչև հուլիս ամիսը տղամարդկանց քաշային կարգերը պակասեցվելու են մեկով: Թե´ տղամարդիկ, թե´ կանայք պայքարելու են 10 քաշային կարգում, որոնցից միայն 7 է օլիմպիական լինելու: Իսկ թե որո՞նք, դեռ պարզ չէ: Ազգային ֆեդերացիաներին հանձնարարվել է մինչև հունիս ամիսը առաջարկներ ներկայացնել, որոնք քննարկելուց հետո միայն վերջնական որոշում կկայացվի: Տոկիոյում կրճատվելու է մեկ ազգային ֆեդերացիային մինչև այժմ հասնող օլիմպիական ուղեգրերի առավելագույն քանակը՝ վեցից իջնելով չորսի: Այսուհետև, ծանրորդը օլիմպիական խաղերին մասնակցելու վարկանիշ ստանալու համար պետք է 18 ամսվա ընթացքում մասնակցի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած մեծահասակների 4-ից 6 պաշտոնական մրցաշարի: Հակառակ դեպքում, անկախ աշխարհի առաջնություններում ցույց տված արդյունքներից, նրան օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք չի ընձեռվի: Դա արվում է նրա համար, որպեսզի ծանրորդը աշխարհի ու մայրցամաքային առաջնություններին մասնակցելուց առաջ մի քանի անգամ դոպինգ ստուգում անցնի: Հավաքները 2018-ին կսկսենք ինչպես միշտ՝ հունվարի կեսերից: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա |