14 դեկտեմբերի 2017 - 16:36 AMT
Հայ-ամերիկյան թանգարանը կկառուցվի Գլենդելի կենտոնական այգում

ԱՄՆ-ի Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանը քաղաքի Կենտրոնական այգու տարածքում կառուցելու նախագիծը: Այս մասին հայտնում է Asbarez-ը:

Նախագիծը մշակվել է Գլենդելի քաղաքապետարանի և SWA դիզայներական ընկերության գործակցությամբ: Շինարարական աշխատանքները մեկնարկելու են 2018 թվականի հունվարին:

Ավելի վաղ Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը ստորագրել էր 2017-2018 թվականներին նահանգային բյուջեի մասին փաստաթուղթը, համաձայն որի իշխանությունները $ 3 մլն են հատկացնելու Գլենդեյլում կառուցվելիք Հայ-ամերիկյան թանգարանին: Գումարը կհատկացվի 3 տարվա ընթացքում:

1,7 հա մակերեսով Հայ-ամերիկյան թանգարանի շենքը կներառի ցուցասրահներ, ուսուցողական կենտրոններ, փոքրիկ թատրոն ու դասասենյակներ: Թանգարանի նպատակն է ներկայացնել ամերիկահայերի փորձն ու ԱՄՆ ազգային և մշակութային բազմազանությունը: