Նախագահ. 2018-ի առաջին կեսին կսկսենք ԵՄ հետ վիզաների ազատականացման մասին խոսել

Նախագահ. 2018-ի առաջին կեսին կսկսենք ԵՄ հետ վիզաների ազատականացման մասին խոսել

PanARMENIAN.Net - Կարծում եմ, որ հաջորդ տարվա առաջին կեսին ՀՀ-ն կսկսի ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այդտեղ ևս բազմաթիվ խնդիրներ կան, դա տևական պրոցես է: Եթե լավ աշխատենք, կարծում եմ, 2-3 տարվա ընթացքում կարող ենք հասնել վերջնանպատակին», - ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ նոր համաձայնագիրը առանձին գործընթաց է, իսկ մուտքի արտոնագրի ազատականացումը՝ այլ գործընթաց:

«Իհարկե, դրանք, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են իրարով, բայց ստորագրել նոր համաձայանագիր չի նշանակում, որ ինքնին սկսվեց մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը: Գագաթնաժողովի ժամանակ եղավ կարծիք, որ անհրաժեշտ է սկսել երկխոսություն այս առումով», - ասել է նախագահը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---