ՀՀ նախագահ. Բուհերում կսովորեն նրանք, ովքեր իրոք ուզում են բարձրագույն կրթություն ստանալ (վիդեո) 15 դեկտեմբերի 2017 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Բուհերում կսովորեն նրանք, ովքեր իրոք ուզում են բարձրագույն կրթություն ստանալ, ոչ թե բանակից խուսափողները: Այսպիսի հայտարարություն է արել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով «Զինապարտության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի տարկետման վերաբերյալ դրույթներին: Նախագահը հիշեցրել է, որ սովորողներին ծրագրերից մեկով առաջարկվում է տարկետման իրավունք, այն պայմանով, որ ավարտելուց հետո ծառայեն որպես սպաներ: «Ընդդիմադիրները, որոնք չեն ցանկանում, որ այդպես լինի, ներկայացնում են, թե իբր վերացվում է տարկետման իրավունքը. չի՛ վերացվում: Մյուս կողմից՝ մշտապես խոսում էին այն մասին, որ սոցիալական անարդարություն կա, որ հարուստների զավակները չեն ծառայում, պետական պաշտոնյաների զավակները չեն ծառայում, իսկ հարց է առաջանում, առաջին հերթին այսօրվա գործող տարկետման իրավունքից ո՞վ է օգտվում՝ սոցիալապես անապահով խա՞վը, ակնհայտ է չէ, որ ավելի բարեկեցիկ ընտանիքների երեխաներն ավելի մեծ հնարավորություն ունեն ուսանելու բարձրագուն ուսումնական հաստատություններում », - ասել է ՀՀ նախագահը: Սերժ Սարգսյանը հավելել է, որ դրանով այդ անարդարությունն էլ է վերացվում, և դա ազդելու է նաև կրթության, բուհական համակարգի վրա, բարձրանալու է բուհական համակարգի որակը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանր նոյեմբերի 29-ին ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը: Ըստ օրենքի,տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ ուսանողները պնդում են, որ օրենքը կխոչընդոտի գիտության զարգացմանը։ Նրանք դասադուլ հայտարարեցին, իսկ հետո նրանցից 5-ը նաև հացադուլ: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո ուսանողները դադարեցրին հացադուլն ու դասադուլը և անցան կլոր սեղան ձևաչափով քննարկումների։ Ընթերցեք նաև.ՀՀ նախագահ. Առաջիկայում կբացառվեն ոչ միայն դիվերսիաները, այլև հակառակորդի այլ գործողությունները (վիդեո) Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |