ԱՄՆ փորձագետներն անտառային հրդեհների վերաբերյալ առաջարկություններ կանեն15 դեկտեմբերի 2017 - 12:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ փորձագետներնանտառային հրդեհների վերաբերյալ առաջարկությունների փաթեթ կներկայացնեն: Այդ մաիսն ասվել է ՀՀ ԱԻ նախարարությունում ամփոփիչ հանդիպում-քննարկման ժամանակ՝ նվիրված Խոսրովի և Արտավանի անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացմանը: Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ անտառային ծառայության (ԱՄՆ ԱԾ) հրդեհների գնահատման փորձագիտական խմբի անդամները, ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների, Բնապահապանության, Գյուղատնտեսության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ: ԱՄՆ ԱԾ հրդեհների գնահատման փորձագիտական խումբը Հայաստան է ժամանել՝ փորձագիտական աջակցություն ցուցաբերելու վերոնշյալ անտառներում տեղի ունեցած հրդեհների հետևանքների վերացման գործում, ինչպես նաև՝ օժանդակելու Հայաստանի՝ հրդեհների կառավարման կարողությունների զարգացմանը: ԱՄՆ ԱԾ հրդեհների գծով մասնագետ Քրոֆթը ներկայացրել է ԱՄՆ-ի փորձը հրդեհների կառավարման ոլորտում՝ մասնավորապես ընդգծելով տարբեր շահագրգիռ կառույցների հաղորդակցության կարևորությունը: Նա առանձնացրել է 4 փուլ՝ պլանավորում, ուսուցում, հաղորդակցություն և աշխատանքային ուժ, որոնք մշտական բարելավման և կատարելագործման կարիք ունեն: Նրա խոսքով՝ հաջողության հասնելու համար շատ էական է ոչ միայն քրտնաջան աշխատանքը, այլև՝ աշխատանքի իրականացման ուղիների խելամիտ մշակումը: Ըստ նրա՝ հաջողության գրավականներից են մինչև հրդեհն իրականացված նախապատրաստական աշխատանքները, տարբեր շահառուների հետ ձևավորված կապերն ու հարաբերությունները: Խոսելով 2017-ին ընթացքում Հայաստանում գրանցված հրրդեհների մասին՝ Քրոֆթը նշել է, որ նախնական արդյունքներն արդեն առկա են և համապատասխան մշակումից հետո վերջնական եզրակացությունն ու առաջարկություների փաթեթը կներկայացվեն բոլոր շահագրգիռ կողմերին, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: ԱՄՆ փորձագիտական խումբն առաջին անգամ Հայաստան էր այցելել սեպտեմբերի 7-14-ը, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել կազմակերպել ԱՄՆ ԱԾ ևս մեկ այց՝ ազգային կանխարգելիչ կարողությունների գնահատման և զարգացման նպատակով խորհրդատվության տրամադրման համար: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում Նա ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում |