15 դեկտեմբերի 2017 - 12:44 AMT
Դեկտեմբերի 20-ից տեղումներ են սպասվում

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 15-ի ցերեկը, դեկտեմբերի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի, 20-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին սպասվում են տեղումներ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: