Հայ հանրությունը պետք է գնահատական տա այն ուժերին, որոնք փորձում են ապակայունացնել իրադրությունը երկրում

PanARMENIAN.Net - «Հայաստանում նոր նախագահ կա, ով հայտարարել է, որ «նա նախագահ է բոլորի համար, այլ ոչ միայն նրանց համար, ովքեր իրենց կողմ են քվեարկել», եւ ես չեմ կասկածում, որ նա հենց այդպիսի ղեկավար է լինելու»,- Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այնուամենայնիվ, նրա խոսքերով, պետք է, ամեն դեպքում, ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել բեւեռների մերձեցման համար, արմատական երեւույթները բացառելու համար:



«Մենք տարբեր միջոցառումներ ենք ծրագրել, եւ ես կարծում եմ, որ երբ նոր կառավարություն ձեւավորվի, մարդիկ կտեսնեն, որ հաղթանակ տարած նախագահը պատրաստ է կառավարության գործունեությանն ավելի զանգվածային ուժեր միացնել, քան միայն Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը: Սակայն մենք հանրության կողմից սպասում ենք այն քաղաքական ուժերի համապատասխան գնահատականին, որոնք փորձում են ապակայունացնել իրադրությունը».- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը: Պետության ղեկավարը նաեւ նշել է, որ իրավապահ մարմինները պետք է ավելի պահանջկոտ լինեն օրենքի տառի նկատմամբ:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---