Բադյուկ. Սիրիական բանակում գրեթե բոլոր նշանառու-օպերատորները, բոլոր զինագործները հայեր են

Բադյուկ. Սիրիական բանակում գրեթե բոլոր նշանառու-օպերատորները, բոլոր զինագործները հայեր են

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի հայտնի մարզիկ և հասարակական գործիչ Սերգեյ Բադյուկը, որը որպես կամավոր մեկնել է Սիրիա և որպես ռազմական թղթակից ռեպորտաժներ է պատրաստում սիրիական հակամարտության մասին, անդրադարձել է նաև հայերին, որոնք ճակատագրի բերումով ևս մասնակցել են ռազմական գործողություններին:

«Բիզնես Online»-ին տված հարցազրույցում Բադյուկը պատմել է իրեն ապշեցևած մի հանդիպման մասին Հանասերի մատույցներում, երբ թեժ մարտեր էին գնում սիրիական բանակի և ԻՊ գրոհայինների միջև: Նկարահանող խումբը տեսագրություններ է արել մարտի ժամանակ, հետո ռազմական գործողությունների ավարտին, հետ է քաշվել հետին շարքի դիրքեր, որտեղ Բադյուկը նկատել է, որ սիրիական բանակի զենիթային կայանքի նշանառու օպերատորը խաչ է կրում: Պարզվել է, որ նշանառու Ռաֆայելն ազգությամբ հայ է:

«Պարզվեց, որ նրանց գրեթե բոլոր նշանառու-օպերատորները, բոլոր զինագործները հայեր են: Հետո ես նկարահանումներ էին անում Հալեպի մի գործարանում, որը ականներ ու զինամթերք էր արտադրում կամավորների համար՝ գործարանի բոլոր աշխատողները հայեր էին: Երբ պատերազմ էր, գործարանից, որտեղ նրանք աշխատում էին, մինչև շփման գիծը հաշված մետրեր էին: Կարո՞ղ եք պատկերացնել: Եվ այստեղի ամբողջ արտադրությունը հայ համայնքի ուսերին է»,-պատմել է Բադյուկը:

Բադյուկը նաև պատմել է, որ Հալեպի հայկական թաղամասում նա տեսել է, ինչպես են խաղաղ ապրում քրիստոնյաներն ու մահմեդականները: Նա նշել է նաև, որ քրիստոնյաները զանգվածաբար հեռացել են միայն այն շրջաններից, որոնք հայտնվել են ԻՊ հսկողության տակ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---