Daily Mail. ՄՅՈւ-ն հարցում է արել «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանի տրանսֆերի մասին15 դեկտեմբերի 2017 - 14:59 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդը» շահագրգռված է ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանին: Ըստ Daily Mail-ի, «սատանաները» հարցում են ուղարկել «Չելսիին» բրազիլացու գնման վերաբերյալ: Լոնդոնցիները պատրաստ չեն հրաժեշտ տալ Վիլիանին, սակայն կփոխեն մտադրությունը, եթե արժանի առաջարկ ստանան, գրում է Eurosport-ը: Վիլիանը 5 գոլի հեղինակ է դարձել և 7 գոլային փոխանցման 2017/18 խաղաշրջանի 25 խաղում: Transfermarkt-ը 29-ամյա բրազիլացուն գնահատում է 32 մլն եվրո: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն 2018-ի ամռանը կվաճառի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին «Արսենալին»: Այս մասին գրում է բրիտանական Mirror պարբերականը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |